Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը հայտնի է թե՛ հայ թատերասերներին, թե՛ կինոսերներին: Նա իր թատերական գործունեությունը ծավալել է Հայաստանի մի քանի շրջաններում, իսկ իր սցենարներով և դերակատարմամբ ֆիլմերը շրջել են ամբողջ ԽՍՀՄ-ով:
10 փաստ Երվանդ Մանարյանի մասին, որ գուցե չգիտեք
1.Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ.-ի օգոստոսի 10-ին, Իրանի Էրաէ քաղաքում:
2.Ռեժիսոր Արմեն Մանարյանի եղբայրն է, երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանիհայրը:
3.Հայաստան է ներգաղթել 1946թ.-ին՝ 21 տարեկան հասակում: Այստեղ սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:
4.Եղել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, «Ագուլիս»տիկնիկային թատրոնի և Գորիսի թատրոնիգեղարվեստական ղեկավարը: Հետագայում նաև Կիևի հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավարը և Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից մեկը
5. Նկարահանել է թե՛ փաստավավերագրական, թե՛ գեղարվեստական ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն:
6.Որպես սցենարիստ հանդես է եկել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերում:
7. 2003թ.-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, 2005թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակին, 2019թ.-ին Հայկ Մարությանի կողմից արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմաը:
8.Շուշիում գործում է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն:
9.Թատերական գործունեությամբ հայտնի Երվանդը կինոաշխարհ մտնելու մտադրություն չի ունեցել: Առաջին անգամ սցենար է գրել եղբոր հեղինակած «Տժվժիկ» ֆիլմի համար և այդ օրվանից տարվել ֆիլմարտադրությամբ:
10.«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում հանդես է եկել հենց իր անվամբ, կերտելով հայրենադարձ ֆրանսերեի ուսուցիչ Երվանդի կերպարը: Հատկանշական է, որ Մանարյանն ինքը հայրենադարձ էր: