«Ֆլեշ»-ի Բարսեղը մահացել է․ Ինչ է կատարվել. Մանրամասներ

armdaily.am-ը գրում է.

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար…

Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից…

ArmDaily.am-ը կապ հաստատեց Բարսեղ Բեգլարյանի հետ՝ մեղադրանքի առնչությամբ նրա տեսակետն իմանալու համար…

– Բարև Ձեզ, Պարոն Բեգլարյան, ինչպե՞ս եք․․․ Պարոն Բեգլարյան, դո՞ւք եք։

– Ոոոոչ։

– Պարոն Բեգլարյանի հեռախոսի՞ն եմ զանգել։

– Այոոո։

– Պարոն Բեգլարյան, Դո՞ւք եք։

– Ոոոոչ

– Հիմա Դո՞ւք, եք թե՞ Դուք չեք, պարոն Բեգլարյան։

– Բա դու ով ես։

– Ես լրագրող եմ՝ ArmDaily.am կայքից։

– Չգիտեմ պարոն Բեգլարյանը կկարողան խոսել, թե ոչ, Բարսեղ Բեգլարյանին հողին հանձնեցինք, մեռավ ինքը էս աշխարհի համար, գնաց Հիսուս Քրիստոսի մոտ։

– Ինչո՞ւ եք նման բաներ ասում, պարոն Բեգլարյան։

– Դուք երևի լավ չհասկացաք, հա։ Ձեզ ի՞նչ է հետաքրքրում, ասեք։

– ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՁԵզ, ընդունում ե՞ք մեղադրանքը, առհասարակ, ծանոթ եք դրա բովանդակությանը։

– Անձամբ ես չեմ ընդունում, չգիտեմ Բեգլարյան Բարսեղը ընդունում ա, թե չէ։

– Ես ուզում եմ հասկանալ, ճիշտ եմ զանգել, թե ոչ։

– Դուք զանգել եք Բարսեղ Բեգլարյանի հեռախոսահամարին, բայց Ձեզ հետ Բարսեղ Բեգլարյանը չի խոսում։

– Ո՞վ է այդ դեպքում ինձ հետ խոսում։

– Դա կարևո՞ր ա։

– Իհարկե կարևոր է, Դուք ասում եք պարոն Բեգլարյանը մահացել է․․․․

– Բարսեղ Բեգլարյանն իրոք այս աշխարհի համար վաղուց մահացել ա, խաչված ա ինքը, Դուք հիմա իրա ստվերի հետ եք խոսում․․․

Այս պատասխանից հետո «առեղծվածային ստվերը» անջատեց հեռախոսը…