«Ֆեյք մաման» փակվեց․ Միհրանն ու Արփին համաձայնության չեկա՞ն

Դեկտեմբերի 31-ին Արմենիա TV-ի տոնական եթերում կլինի «Ֆեյք մամա» սիթքոմի վերջին սերիան․․․

Tert.am Life-ը ներկայացնում է լուսանկարներ սիթքոմի վերջին սերիայից․․․

Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Արթուր Հարությունյանի մասնակցությամբ հումորային նախագծն այսքանով ավարտվում է․․․

Այն նոր եթերաշրջան  չի ունենալու․․․

Սա թիմի երկրորդ աշխատանքն է, որը եզրափակվում է միայն մեկ եթերաշրջանով․․․

«Մեծից փոքր» նախագիծը ևս շարունակություն չունեցավ․․․

Արմենիա TV-ի PR բաժնից մեզ հայտնեցին, որ պատճառը նախագծերի կոնցեպտն է. ի սկզբանե նախատեսված էր, որ այն ունենալու է միայն մեկ եթերաշրջան․․․

Պատմությունն արդեն հանգուցալուծվել է․․․

հավելեմ, որ սա, իհարկե, պաշտոնական պատասխանն էր, բայց իրականությունը, ցավոք, ավելի մռայլ է․․․

Ինչպես արդեն տեղյակ եք, երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին․․․

որ Արփի Գաբրիելյանը՝ Մալդիվներում մենակ է թողել Միհրանին, և միայնակ վերադարձել Երևան․․․

Խոսվում է նաև, որ նախագծի փակման հիմնական պատճառ է հանդիսացել՝ Արփիի և Միհրանի հարաբերությունների լարվածությունը․ իր էջում գրել է Սրբուկ Ադոնցը