Օրվա 2-րդ ընտիր լուրը։ Էս ինչ հրաշք էր, ժողովուրդ ջան

Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, ժամեր առաջ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը…

Բանաձեւն ԱՄՆ-ի սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, նախորդ 3 անգամները տարբեր կոնգրեսականների կողմից այն չէր հասել ընդունման՝ վետո կիրառվելու արդյունքում…

Առաջին անգամ վետո էր կիրառել ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսական Լինդսի Գրեհեմը, երկրորդ անգամ՝ դարձյալ հանրապետական Դեյվիդ Փերդյուն, որոնք երկուսն էլ նշել էին, որ այդպես են վարվել Սպիտակ տան ներկայացուցիչների խնդրանքով՝ խոստանալով երկրորդ անգամ այն սենատ բերելու դեպքում վետո չկիրառել․․․

Բանաձևը երրորդ անգամ էր սենատին ներկայացվել դեկտեմբերի 5-ին, այդ անգամ էլ արգելափակվելով Հյուսիսային Դակոտայից ընտրված սենատոր Քևին Քրամերի կողմից․․․

Վետոյի կիրառումից հետո դեկտեմբերի 5-ին բանաձեւի համահեղինակ Մենենդեսը հայտարարել էր, որ պատրաստվում է այն ԱՄՆ-ի Սենատ բերել ամեն շաբաթ․․․

ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձեւի համահեղինակ եւ գլխավոր ներկայացնող Ռոբերտ (Բոբ) Մենենդեսը չի կարողացել թաքցնել հուզմունքը՝ Սենատում իր խոսքի ժամանակ․․․

Նա կիսատ է թողել խոսքը՝ հուզմունքից դժվարանալով այն շարունակել, ապա գրեթե արտասվել․․․

Նշենք, որ Մենենդեսը բանաձեւի մյուս համահեղինակի՝  Թեդ Քրուզի հետ միասին ջանք չխնայեց այն Սենատի կողմից ընդունելու համար․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ևս անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը․․․

«ԱՄՆ Սենատի 150 բանաձեւը արդարության և ճշմարտության հաղթանակն է․․․

Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար․․․

Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին եւ համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլեւս երբե՛ք»,- գրել է վարչապետը…

Օրվա՝ երկրորդ ու կարևոր լուրի ավետման հեղինակը Մխիթար Հայրապետյանն էր

Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը լուր է տարածել, որ ՄԱԿ-ում ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր ճանաչելու բանաձևը, որը հեղինակել էր Հայաստանը․․․

Հայտարարության մեջ ասված է. «Միանգամից երկու լավ լուր. Արդեն գիտեք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը․․․

Բացի այդ, ՄԱԿ-ում րոպեներ առաջ միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից: Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Կեցցե՛ն մեր դիվանագետները:»․․․