Քննարկվում է Նիկոլին ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ տարբերակներ. Դոգը նոր մանրամասներ է հայտնում. (Վիդեո)

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մի կարեւոր հարցադրում կար, երբ խոսում էինք պարտության մասին․ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչո՞ւ է տեղի ունեցել այդ պարտությունը․․․

«Երկու օր առաջ ես զրուցում էի զորացրված կամավորների հետ, որոնք պատմում էին դրվագներ, որոնք պետք է պարզաբանվեն․ նրանք պատմում էին, թե ինչպես է ջոկատը կամ միավորումը գնացել, փորձել է զենք ստանալ, տվել են կոնկրետ անձի անուն, որը հրաժարվել է իրենց զենք տալ, եւ իրենք ստիպված են եղել կոտրել պահեստի դռները՝ զինվելու համար, տեսել են, որ այն լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով ու զինամթերքով․․․

Սա, եթե հաստատվի, կարող է լինել պարտության պատճառներից մեկը, պետք է հասկանանք, թե ինչու է այդպես տեղի ունեցել։ Ես պետք է վստահ լինեմ մի բանում, որ պահեստը լիքն է եղել եւ մարդկանց զենք չեն տվել։ Այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը պետք է հայտնի դառնա․․․