Քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Երբ ԼՀԿ-ն դիմում է ԿԸՀ ընդդիմության քվոտան ԱԺ-ում պահելու հիմնավորմամբ իրենց կողմից 350 ձայնով ԱԺ բերած, հետո իրենց լքած և հիմա Նիկոլ Փաշինյանի գովքով զբաղված պատգամավորի մանդատը վերադարձնելու հայտով, քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ, շատ հիմնավոր և փաստարկված ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները

Այնպիսի միամիտ հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես իրենք են ընդդիմություն»:

Աղբյուրը՝ ArmDay.am