Քիչ առաջ Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին». (ՖՈՏՈ)

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը…

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք միմյանց հարվածներ էին հասցնում…

Ու եթե «կարմիր բերետները» ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չլինեին, ու նշված անձանց չփռեին ասֆալտին, տաքգլուխները գործի կդնեին ձեռքի տակ ունեցածը…

Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.

«Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի…

Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին…

Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսը արնաշաղախ էին»…

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում…