Քիչ առաջ «Ասֆալտին փռելու օպերացիա» Երևանում․ տղամարդը դիմադրել է ոստիկաններն․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին, հայտնում են ոստիկանությունից…

Առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են բերման են ենթարկվել…

Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում…

Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին…

Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան հարկադրաբար կանգնեցրել…

Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում…

Ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանները «ասֆալտին պառկեցնում» վարորդին…

Irakanum.am-ը հրապարակել է ականատեսի տրամադրած ավելի երկար տեսանյութը, որում երևում է՝ որ ոստիկանների և վարորդի միջև տեղի է ունենում ծեծկռտուք…