Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն մեկ տարի է ինչ չեն ապրում միասին

Ամբողջ աշխարհը շարունակում է հետեւել 43-ամյա Քանյե Ուեսթի եւ նրա 39-ամյա կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ընտանեկան դրամային: Սկզբում ԱՄՆ նախագահի թեկնածուն հրապարակավ հայտարարել էր, որ իրենք Քիմի հետ չէին ծրագրում Նորթին ծննդաբերել, հետո կնոջը մեղադրել էր այն բանում, որ նա ցանկանում էր իրեն փակել կլինիկայում, իսկ հետո էլ խոստովանել էր, որ արդեն երկու տարի է ՝ փորձում է բաժանվել Քիմից։

Ընտանիքի մտերիմի խոսքով ամուսինների ամուսնության լուրջ խնդիրները վաղուց են սկսվել: Նրա խոսքով ՝ Քանյեն եւ Քիմն արդեն մեկ տարի է ՝ չեն ապրում մեկ հարկի տակ, Քանյեն ժամանակի մեծ մասն անցկացնում է Վայոմինգում, մինչդեռ Քիմը երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսում:

«Քանյեն Վայոմինգում է գտնվել  ամբողջ վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ Քիմը նրան այցելել է մոտ հինգ շաբաթ եւ բերել է իր հետ երեխաներին: Նրանք չեն անցկացրել ժամանակ միասին»,- ասել է  անոնիմը։