Քիմ Քարդաշյանն իր 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգել սենատորներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկելու համար

armdaily.am-ը գրել է.

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր միկրոբլոգում 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին…

«Կիսվեք այս գրառմամբ: Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին հենց հիմա և խնդրեք նրանց առաջիկա մեկ ժամում «ԱՅՈ» քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձի ընդունմանը…

Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով»,- գրել է Քարդաշյանը՝

կից հրապարակելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի լուսանկարը…