Քարդաշյանը 2020-ը կդիմավորի Հայաստանում․ Նա անակնկալ ունի

Քարդաշյանը` ամուսնու և ընտանիքի հետ, 2020-ը կդիմավորի Հայաստանում․ Նա անակնկալ ունի․ Մանրամասներ․․․

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում…

Նշենք, որ դեկտեմբերի 10–ի իր ուղիղ հեռարձակման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բացառիկ ու աննախադեպ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում․․․

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ խնդիր էր դրել այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր, և կարծես խնդիրը լուծվել է․․․

Վարչապետ Փաշինյանը խորհուրդ է տվել բոլոր նրանց, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, հայացքներն ուղղել Երևանին․․․

Բացի այդ, սփյուռքի հայրենակիցներին ու ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին նա նույնպես խորհուրդ է տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում․․․

Հիշեցնենք նաև, որ ամանորի գիշերը Երևանում է լինելու նաև հայտնի երգիչ Գորան Բրեգովիչը․․․

Բրեգովիչը Հայաստան է ժամանելու իր խմբով․․․

«Խումբը լինելու է 10-ից ավելի արտիստներով, կենդանի նվագակցությամբ։ Հայաստան են ժամանում  նույնիսկ բեք վոկալ կատարող արտիստները, այսինքն` ամբողջական կազմը․․․

Հայտնի արտիստի հոնորարը կազմել էր 65 հազար եվրո։ Հաշվի առնելով արտիստների միջազգային պահանջարկը և համերգի կազմակերպման ժամանակահատվածն ու այն,

որ այդ  գումարը բաշխվելու է խմբի բոլոր անդամների միջև` փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կարծում է, որ գումարը մեծ չէ․․․

Հատկապես, որ միջազգային մակարդակի նման արտիստը համաձայնել է գալ Հայաստան ու Ամանորն անցկացնել այստեղ և իր համար ավելի տաք երկիր չի ընտրել․․․

Հավելենք, որ այս տարի ոչ պակաս մեծ անակնկալ է սպասում Հայաստանին ու մեր երկիր ժամանող զբոսաշրջիկներին․․․

Քիմ Քարդաշյանը մեկ անգամ չէ , որ ապացուց ել է․ իր գործունեությամբ նա ծառայում է պատմական հայրեինիքին․․․

Քիմի շնորհիվ, Հայաստանի անունը բազմիցս հնչել է միջազգային տարբեր պարբերականներում, աշխարհառի առաջատար հեռուստաընկերություններով խոսվել է Հայաստանի մասին․․․

Ու նաև չպետք է մոռանանք, նրա ամուսնո՝ Քայնե Ուեստի մասին, ով իր հանրաճանաճությամբ չի զիջում կնոջը, և պակաս փիառ չի ապահովել Հայաստանի համար․․․

Հիշենք թեկուզ՝ Կարապի լճում նրա անսպասելի շոու համերգը, որի մասին խոսվում է մինչև օրս․․․

Արդեն կան տեղեկություններ, որ Ամանորը իր հայրենակիցների հետ է դիմավորելու նաև աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու և ընտանիքի հետ միասին․․․

Լուրեր են շրջանառվում անգամ, որ Քիմը շատ մեծ անակնկալ է պատրաստել իր այցի ընթացում․․․

Ըստ տեղեկությունների, Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեթեր Քայնե Ուեստն կրկին անգամ ուրախացնելու է ժողովրդին, իր կենդանի կատարումներով․ գուցե նա ելույթ ունենա հենց Հրապարակում․․․

Նշվում է նաև, որ բացի այդ, Քիմը մտադիր է այցելել նաև Գյումրի և ֆինանասական աջակցություն ցուցաբերել տեղի բնակիչներին․․․