Քարդաշյանը` ծնկի է բերել թուրքերին և հայատյաց սենատորներին

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, ժամեր առաջ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը․․․

Բանաձևն ԱՄՆ-ի սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, նախորդ 3 անգամները տարբեր կոնգրեսականների կողմից այն չէր հասել ընդունման՝ վետո կիրառվելու արդյունքում․․․

Առաջին անգամ վետո էր կիրառել ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսական Լինդսի Գրեհեմը, երկրորդ անգամ՝ դարձյալ հանրապետական Դեյվիդ Փերդյուն, որոնք երկուսն էլ նշել էին, որ այդպես են վարվել Սպիտակ տան ներկայացուցիչների խնդրանքով՝ խոստանալով երկրորդ անգամ այն սենատ բերելու դեպքում վետո չկիրառել…

ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում՝Սենատում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևի համահեղինակ և գլխավոր ներկայացնող Ռոբերտ (Բոբ) Մենենդեսը չի կարողացել թաքցնել հուզմունքը՝ Սենատում իր խոսքի ժամանակ․․․

Նա կիսատ է թողել խոսքը՝ հուզմունքից դժվարանալով այն շարունակել, ապա գրեթե արտասվել․․․

Նշենք, որ Մենենդեսը բանաձեւի մյուս համահեղինակի՝  Թեդ Քրուզի հետ միասին ջանք չխնայեց այն Սենատի կողմից ընդունելու համար․․․

Նա բանաձեւը կրկին սենատ էր բերել՝ չնայած նախորդ 3 անգամը վետո կիրառվելու հանգամանքին՝ նշելով, որ պատրաստ է բանաձեւը Սենատին ներկայացնել ամեն շաբաթ՝ մինչեւ որ ամբողջապես կընդունվի․․․

Մենենդեսն իր ամեն ելույթում նշում էր, որ պետք է դատապարտվի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, իսկ պատմական ճշմարտությունը՝ ճանաչվի պաշտոնապես․․․

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ Հայոց  ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար․․․

«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը․․․

Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը․․․

Պարզվում է, ամերիկյան իրապատում հեռուստաշոուների աստղ, հայկական արմատներով Քիմ Քարդաշյանը նախքան բանաձևի ընդունումը ինստագրամի իր էջում խնդրել էր իր բոլոր՝

153 միլիոն հետևորդներին զանգահարել իրենց նահանգի կամ իրենց ծանոթ սենատորներին, կոչ անել նրանց ընդունել Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, որը սենատ էր բերվել արդեն չորրորդ անգամ․․․

Քարդաշյանը նաեւ կոչ է արել հետևորդներին կիսվել իր գրառմամբ՝ բանաձևի ընդունումն անվանելով Ցեղասպանության ճանաչման վերջին փուլ․․․

Հեռուստաաստղը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւն ընդունել էր 405 կողմ, 11 դեմ ձայներով․․․

Քարդաշյանը գրառման հետ հրապարակել էր Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի լուսանկարը․․․