Քաշքշուկ՝ պատգամավորների միջև․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը:Հունվարի 21-ի Ազգային ժողովի նիստում այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Նախագծի առնչությամբ, դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն իր խոսքում նշեց․ «Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, մենակ մի հուշում, երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք»>․․․

Գևորգ Պետրոսյանի ելույթը սակայն զայրացրեց պատգամավոր Արման Բաբաջանյանին, որն իր ելույթում ասաց․ «Հույս ունեմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար»․․․

Բաբաջանյանի ելույթից հետո պատգամավորների միջև վիճաբանություն սկսվեց, նրանք քաշքեցին միմյանց․․․ Մանրամասները ստորև տեսանյութում՝