Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով. (Տեսանյութ)

«Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար, պետության համար: Նման վարչապետը պետք է ազատի ժողովրդին ծառայող աշխատասենյակը: Ժողովրդին ծառայելու համար ժողովրդի կողքին կանգնած վարչապետ է պետք»,-նշել է քաղաքացին․․․

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս վարչապետը ներկայացրեց 100 փաստ Հայաստանի Կառավարության կատարած աշխատանքների մասին։