Փաշինյանը քիչ առաջ խոսեց․ Խաղաքարտերը բացվեցին

«Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում». – այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել։

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից։

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը…

Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում։

Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»…