Փաշինյանը «պաշտոնից ազատեց» Տիգրան Ավինյանին. Ինչ է կատարվել…
analitik.am-ը գրում է.
Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար Ֆրանսիա մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է Հայաստան…
Աշխատանքային այց նախատեսված էր նոյեմբերի 11-12-ին…
Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը,
Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որտեղ գրադարանին հայկական գիրք է նվիրել…
Վարչապետը հասցրել է առանձնազրույց ունենալ Ֆրանսիայի նախագահի հետ, հանդիպել է նաև ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին,
ելույթ է ունեցել Խաղաղության համաժողովում, Աննա Հակոբյանի հետ մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին,
հանդիպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ…
Ավելի ուշ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի Փարիզում տրվել է ընդունելություն…
Վարչապետը հանդիպել է նաև Ֆրանսիայի հայ համայնքի հետ…
Այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում «վարչապետություն» էր անում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,
ով վարչապետի վերադարձով «պաշտոնանկ» արվեց՝ վերադառնալով իր «փոխվարչապետությանը»…