Փшշինյшն, հпրդпրի ժեխիդ, որ վերջ տшն՝ արցшխցու դեմ սադրшնքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ, որպեսզի մի գրառում, կոչ-հորդոր հնչեցնեք, որպես երկրի ղեկավար, որպեսզի հիմնականում Ձեր համակիրները՝ արցախցիներին անհարկի վիրավորելու ու սադրելու վերջը տան։ Արդեն պարզ է թե ովքեր և ինչի համար էր կազմակերպել Ստեփանակերտի այդ մասնակի շոուն․․․

Ինչու՞ մասնակի․ որովյետև լրիվ նորմալ է, որ Արցախի բնակիչները շնորհակալություն են հայտնում ու տորթ են նվիրում ռուս խաղաղապահներին, սակայն, ճիշտ կլիներ, որ այդ տորթին նաև ՀՀ դրոշը լիներ։  Քիչ չեն այն մարդիկ, հիմնականում ֆեյք ու տարօրինակ, ովքեր կարծում են թե արցախցին պետք է շնորհակալություն հայտնի հայ զինվորին, որ իր համար կռվել է․․․

Չուզելով կրակի վրա բենզին լցնել, ընդամնեը փաստենք, որ առնվազն տարօրինակ կլիներ, եթե Աստված մի արասցե, օրինակ Սյուինքում կռիվ սկսվի ու սյունեցիներից պահանջենք՝ շնորհակալ լինել։ Արցախցին միշտ է շնորհակալ։ Շնորհակալ՝ ԲՈԼՈՐՍ ՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ պետք է լինենք, սակայն, ասել՝ թե ռուս խաղաղապահին շնորհակալություն եք ասում, իսկ մերոնց չէ, ճիշտ չէ։ Իսկ էն միտքը, (Որ մեր էրեխեքը էկան ձեր համար կռվեցին) ամբողջությամբ ապսուրդի ժանրից է․․․․

Ստացվում է, որ այդ մարդկանց համար՝ Արցախը իրենցը չէ։ Խնդրում ու պահանջում եմ, որ հայտարարությամբ հանդես գաք ու խիստ հորդորեք, որպեսզի վերջ տան՝ այդ վտանգավոր պառակտումներին։ Հայի տականքը՝ բնակավայր չի ճանաչում․ այն կարող է լինել թե Արցախից, թե Լոռիից, թե Գյումրիից, թե Դավիթաշենից ու թե մեր շենքից․․․Փաշինյան, հորդորի ժեխիդ, որ վերջ տան՝ արցախցու դեմ սադրшնքները։ Պարզ է, որ դա հատուկ արվում է՝ Արցախցի-Հայաստանցի վտանագավոր պառակտումը նորից առաջին պլան մղելու համար՝ իր սարսափելի հետևանքներով։ Հ․Գ․ Սիրելի հայեր, ոչ Փաշինյանի համակիրն եմ, ոչ 17 կուսակցությունների ու ոչ էլ ռոբասերժական եմ։ Հավատացեք, որ նման բան նույնպես հնարավոր է։ Իր էջում գրել է Հասմիկ Մամիկոնյանը