ՑՆՑՈՂ. Ծառուկյանի ֆանտաստիկ առաջարկը

Lragir.am-ը գրում է.

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին,

թե ինչու են դեմ Ստամբուլյան կոնվենցիային…

«Ես ձեզ մի բան ասեմ, միշտ էլ Ծառուկյանը անկեղծ ա պատասխանել…

Եթե Ստամբուլյան կոնվեցիային ուզում են դնեն, որ՝ սա մենք բռնության դեմ ենք ուզում անենք,

ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ…

Մենք տողատակերով չենք ուզում…

Եթե այսօր բռնության դեմ ա պայքարը, խնդիր չկա, բերեք մերը ստեղծենք,

ցանկացած բռնության դեմ կրկնակի, եռակի պատիժներ դնենք,

բայց տողատակերով չենք ընդունում, դա մեր համար անընդունելի ա».- ասաց Ծառուկյանը…