Տռուսիկով էլ միայն մնաք, պետք է թալանածը ետ բերեք. Խայտառակ բանավեճ Էդմոն Մարուքյանի ու Սամվել Ֆարմանյանի միջև

armdaily.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանար է հրապարակել, որին կից գրել է.

«Առաքելությունն ավարտված է» (Миссия завершена…):

Ֆարմանյանի լուսանկարը «հանգիստ չի թողել» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Վերջինս մեկնաբանություններում գրել է.

«Թալանածը, կերածը մարսելու միակ ձևը ջիմ գնալն է»:

Մարուքյանի մեկնաբանությանը հաջորդել է Ֆարմանյանի պատասխանը.

«Edmon Marukyan Եթե դուք ձեր տեղում լինեիք, որպես խորհրդարանական ընդդիմություն, ապա կապահովեիք, որ թալանչիները բանտերում լինեին, ոչ թե ջիմ գնային: АстваЦ им, минЧев еРб?»:

 

Մեկնաբանություններում նախկին և ներկա պատգամավորների զրույցը ներկայացնում ենք ստորև: