Մադրիդի Ռեալը ցանկանում է համալրվել Տոտենհեմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնով: Լոնդոնյան ակումբը, սակայն, իր առաջատարին բաց թողնելու համար 350 միլիոն եվրո է պահանջում, հայտնում է իսպանական AS լրատվամիջոցները:
Թերթը գրում է, որ դեկտեմբերին Ռեալը բանակցել է 25-ամյա խաղացողի տրանսֆերի համար՝ նրան դիտելով որպես պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի փոխարինող:
Նշենք, որ այս պահի դրությամբ տրանսֆերային ռեկորդը պատկանում է բրազիլացի Նեյմարին: 2017 թվականի ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ն իսպանական Բարսելոնայից նրա տեղափոխության համար վճարել է 222 միլիոն եվրո: