Տղերք, դուք որոշեք՝ ձեզնից ով է նստելու էս գրիչի գործով. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ գրիչն արժե 530 եվրո…

Եթե նվերի արժեքը գերազանցում է  75 000 դրամը, ապա ըստ ՀՀ օրենսդրության Նիկոլը պարտավոր էր այն հանձնել պետությունը, եւ եթե չի հանձնել, ապա յուրացրել է…

Եթե Ստյոպան ճիշտ է ասում, ապա Նիկոլը հանցագործություն է արել, եթե սուտ է ասում, ապա ինքն է կեղծ մատնություն արել…

Տղերք, դուք որոշեք՝ ձեզնից ով է նստելու էս գրիչի գործով…