Տեսեք, որ պատգամավորն է հեռացրել ԱԺ-ից Շահեն Հարությունյանին. (ՖՈՏՈ)

Նախկին քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝

Շանե Հարությունյանին ազատել են ԱԺ-ի աշխատանքից: Այս մասին նա տեղեկացրել է իր միկրոբլոգում…

«Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում…

Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ…

Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին…

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար…

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»…

ArmDay.am-ի հետ զրույցում նա չցանկացավ մանրամանսել, թե ինչու են իրեն ազատել…

Միայն մեր ճշտող հարցին ի պատասխան ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն էր…