Տեղի ունեցավ Նոր Հաճի ողբերգության զոհերի՝ տատիկի և թոռների հոգեհանգիստը

Նոր Հաճնի մշակույթի տանն այսօր` նոյեմբերի 19-ին, տեղի ունեցավ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հոգեհանգիստը, գրում է news.am-ը․․․

Ընտանիքի տատիկին ու նրա խնամակալության տակ գտնվող 4 թոռներին վերջին հրաժեշտը տալու էին եկել ինչպես բարեկամները, այնպես էլ ընկերները, համադասարանցիները․․․

Երեխաների հայրը, որը բնակվում էր Ուկրաինայում, այսօր առավոտյան է ժամանել Հայաստան: Հոգեհանգստին ներկա էին նաեւ քաղաքային և մարզային իշխանության ներկայացուցիչներ․․․

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել․․․

ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել է 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել են շմոլ գազից․․․