Հնդիկները կրակել են իրենց նկատողություն անող հայի ուղղությամբ

shamshyan.com-ը գրում է.

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում…

Ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին,

որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ ոչ միայն չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին,

այլև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել ու վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին…

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ…

Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի,

ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին…

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակի նմանվող առարկա…