Վերջին հրաժեշտը՝ զոհված փրկարարին․ Հուզիչ կադրեր

ոհված փրկարարին վերջին հրաժեշտը տվեցին զինվորական կարգով: Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուղարկավորության արարողությունը․․․

Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից․․․

Սամվել Դևելյանի հուղարկավորությանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք․․․

Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված Սամվել Դևելյանի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին․․․

Հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի անունը հավերժ գրվեց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված մյուս հայորդիների անունների կողքին․․․ Տեսանյութը դիտեք ստորև՝