ՌԴ խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․․․
Դրա համաձայն՝ ռուսական կողմի հարցումով պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում․․․
Ռուսական կոնտինգենտի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը:
Քաղաքացինեը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան․․․
Հիշեցնենք, որ հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին, փոխանցում է ՌԴ խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունը: