Վարորդը՝ ՃՈ աշխատակցին ներկայացել է Նիկոլի սանիկ ու զանգել է քավորին. տեսեք, թե ինչ է արել նա

Օրերս համացանցում հայտնվել է մի ինֆորմացիա՝ մասնավորապես Armdaily-ի թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝

ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ մի վարորդի, ով հայտարարել է, թե ինքը վարչապետի սանիկն է…

Լրատվականի փոխանցմամբ՝ բնականաբար, ոստիկանը չի հավատտացել, վաղեմի սանիկն էլ զանգել է քավորին,

երբ ոստիկանը ողջունել է վարչապետին, հաճելիորեն զարմացել է՝ լսելով, թե ինչ հրահանգ է տալիս Փաշինյանը…

Իսկ Փաշինյանը ՃՈ աշխատակցին ասել է՝ պատժել օրենքի խստությամբ, արձանագրել ամեն խախտում, արդյունքում օրինախախտ սանիկի մեքենան հայտնվել է տուգանային հրապարակում, նա եղել է ալկոհոլի ազդեցությամբ…

Ասում են՝ ոստիկանի ինքնասիրությունը մի այլ կարգի շոյվել է, լավ է զգացել, և տեւական ժամանակ է՝ ուր նստում, այս դեպքի մասին է պատմում՝ իբրև նոր Հայաստանի ապացույց…