«Վաղ թե ուշ Լենինին պետք է հուղարկավորել». ռուս ուղղափառ եկեղեցու խոսնակ

Ռուսական եկեղեցու՝ հասարակության և լրատվամիջոցների հետ եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի վարիչ Վլադիմիր Լեգոյդան հայտարարել է, որ վաղ թե ուշ Լենինին պետք է հուղարկավորել:

«Իհարկե, եկեղեցու և հավատացյալների մեծ մասի վերաբերմունքը Լենինի ու նրա գործունեության հանդեպ հասկանալի է ու միանշանակ: Բայց որն է այս հարցում հովվական մոտեցումը: Իհարկե, ներողություն հայցելով այն մարդանցից, ում համար դա կարող է դառնալ ողբերգություն, այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ Լենինին հողին հանձնելը ժամանակի հարց է:

Աղբյուրը՝ ArmDay.am