Սև Հովազի եղբայրը՝ սենսացիոն հայտարարություն արեց կապված Փաշինյանի հետ

Hraparak.am-ը գրել է․ Պատերազմից հետո ես լրիվ այլ բան էի սպասում, ես սպասում էի, որ պիտի վերականգնվեր մեր բանակը, բայց չեղավ այդպես։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սև հովազ» ՌՀԿ նախագահ, լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը․․

« Ուզում եմ հիմա այս բարձրաստիճան պաշտոնյաներին, այս իշխանիկներին մի կոչ անել։ Իրենցից ցանկացած մեկին նաեւ վարչապետին, վաղը լռության օր է, հրավիրում եմ ինձ հետ տանել սահման, որ տեսնեն՝ ինչպես են պահում իրենց զինվորին, հրավիրում եմ տեսնել մեր զինվորի վիճակը, չէ, որ արդեն մոտ յոթ ամիս անցել է պատերազմից․․

Այսօր Երևան գալուց տեսա, թե ինչքան գումարներ է ծախսվել այդ նախընտրական գովազդների վրա, բայց այսօր զինվորը հագուստ չունի, վրաններ չունի, մենք մեր անձնական միջոցներով ենք ձեռք բերում դրանք ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր բարեգործներին։ Բանակով ելակ չեն պահում, հենց հիմա տղաները կանգնած են առանց հագուստի, ճղված պալատկաներով, փոխարենը մեր դիմաց կանգնած թուրքը ունի բոլոր տեսակի սպառազինությունները»,- ասաց Գասպարյանը․․

«Դուք լավ տեսնում եք համացանցում ՝ ինչ է կատարվում, կա մեծ ատելություն միմյանց նկատմամբ, հետո դա տեղափոխվելու է փողոց, որովհետև այդ քաղաքական ուժերն են դրա կոչն անում։ Վարչապետ կոչվածը ասում է՝ ընդդիմությունը բաժանում է , որ տիրի, բայց նրանք երեք տարի առաջ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանեցին, որ տիրեն։ Դա արեցին շատ խորամանկ ձեւով։ Մեկը մուրճ է վերցնում այսօր, մյուսը՝ մանգաղ․․

Հլը ուշադրություն դարձրեք, դրանք կան Սովետական միության դրոշի վրա, այսինքն՝ դա միասնություն է , իսկ այսօր չկա ընդդիմություն, բոլորն էլ մեկ են։ Ներքաղաքական այս վիճակը տանում է քաղաքացիական պատերազմի, ես ամեն օր աղոթում եմ, որ չգնանք դրան։ Սա սատանայի ծրագիրն է, որը որ ներմուծեց Նիկոլ անունով մեկի միջոցով,  նա սատանայի առաքյալն է»,- ասաց Գասպարյանը։