Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել. (ՖՈՏՈ)

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել, հայտնում է Shamshyan.com-ը…

Պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհայր գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով Շինուհայր գյուղի բնակիչ 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ,

նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում Հարժիս բնակավայրի 9-րդ փողոցի վերջնամասից խաբեությամբ՝ զրուցելու պատրվակով Սոնա Գ.-ին նստեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան,

որից հետո ավտոմեքենայում բռնություն գործադրելու՝ ձեռքերը բռնելու և բերանը փակելու եղանակով առևանգել են աղջկան…

Նրանց մեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում վթարի է ենթարկվել և կողաշրջվել,

ինչի հետևանքով Ա. Աղամալյանը տեղում մահացել է, իսկ Սոնա Գ.-ն և Գ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն…

Ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հաստկանիշներով,

իսկ առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ն կետի հատկանիշներով…

2 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է…