Սկզբում եկեղեցին էր ազգի թշնամին, հետո ընտանիքի ինստիտուտը, հետո հայոց լեզուն և պատմությունը բուհերում, հիմա էլ հիմնը. Գայանե Ասլամազյան

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա իրակա՞ն է: Ուզում եմ հասկանալ`դուք լա՞վ եք: Սկզբում եկեղեցին էր ազգի թշնամին, հետո ընտանիքի ինստիտուտը, հետո հայոց լեզուն և պատմությունը բուհերում, հիմա էլ հիմնը՞: Ի՞նչ է ձեզ հետ կատարվում: Երբևէ իրավունք չեմ վերապահել ինձ որևէ գնահատական տալ քաղաքական իրավիճակին, հատկապես,որ երկրում չեմ: Բայց դուք հիշու՞մ եք, որ Հայ եք, որ մեր փոքր ազգի պահպանման խնդիր ունենք: Միանգամից ադրբեջանի հիմնը հնչեցրեք ու իրենց կիրթ նախագահի գնահատականները մեր երկրի վերաբերյալ լսեք: Միևնույն է , Հայաստանի նախագահը ոչ մի կերպ չի մասնակցում, իսկ վարչապետը միայն հակազգային նախագծերն է խրախուսում: Հետո՞ , է՞լ ինչ փայլուն մտքեր ունեք…»։

Աղբյուրը՝  arenanews.am