Սերժ Սարգսյանը ասաց․ տեսանյութը կա․ ՈՒՇԱԳՐԱՎ

Hraparak.am-ը գրել է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել իշխանություններին․

«2018 թվականի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, և ես ուզում եմ ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցլեու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»։

Հրայր Թովմասյանն էլ պատասխանել է․

«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:

Այս հայտարարություններին «մատների արանքով» չպիտի նայել, ոչ էլ ֆեյքերի մակարդակով «գոտեմարտի մեջ մտնել», նման բան եթե եղած լինի, փաստը վարչապետը մանանայի պես պիտի պահեր։

Երևի բոլորդ հիշում եք, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Սերժ Սարգսյանի մոտ, ում հետ ժողովուրդը ինչ հույսեր ասես կապում էր։ Որովհետև այն ժամանակվա «ժողովրդի փրկիչը» դուրս էր եկել և ինչ հեքիաթներ ասես պատմում էր։ Սերժ Սարգսյանն ասաց՝ տեսանյութը կա։ Նախագահը որպես իրեղեն ապացույց ներկայացրեց Րաֆֆիի հետ հանդիպման մանրամասները։  Ժողովուրդը հասկացավ, թե ինչ կարգի մարդու հետ գործ ունի և հիասթափվեց։

Հիմա իսկը պահն է։ Նիկոլ Փաշինյանը եթե  նման փաստ, ձայնագրություն, տեսանյութ ունի, պիտի հրապարակի։ Հանրությանը սպասում է։ Եթե չհրապարակի, նրա խոսքերի իսկությանը լուրջ չի վերաբերվի հանրությունը, կհիասթափվի ու չի հավատա։  Վարչապետը պատասխանատու է իր ասած ամեն բառի համար։