Սերժ Սարգսյшնի խիստ ուշшգրավ արձшգանքը՝ ձայնшգրության մшսին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն՝ ի պատասխան երեկ համացանցում հայտնված ու մեծ արագությամբ տարածված ձայնագրության վերաբերյակ, ըստ որի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղարաբաղի յոթ շրջաններն Ադրբեջանին հանձնելու համար գումար է առաջարկում Սերժ Սարգսյանին․․․

«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը  բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել․․․

Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում․․․

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ  փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»,-հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։