«Սերժ, ուշադիր լսի թե ինչ եմ ասում»․ Քոչարյանի ուշագրավ արձագանքը․․․

«Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ արձագանքը»՝ Սերժ Սերգսյանի, որպես մեղադրյալ լինելու մասին․․

Մինչ այդ համառոտ նշենք, որ ՀՀերկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են հանդես գալ խափանման միջոցի փոփոխության միջնորդությամբ․․․

Քոչարյանի համար նոր անձնական երաշխավորություն կներկայացվի, բայց 2020թ.–ին․․․

Նա դատարանին խնդրեց առաջիկա օրերին դատական նիստ նշանակել, որպեսզի իրենք կարողանան խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել․․․

«Հարգելի դատարան, երևի պատկերացնում եք, որ անձնական երաշխավորության հետ կապված` միայն մեզանից չի կախված»,– ասաց Ալումյանը․․․

Դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց միջնորդությունը ներկայացնել այսօր, քանի որ մնացած օրերին արդեն այլ դատական նիստեր կան նշանակված․․․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, սակայն, հրաժարվեցին դա անել․․․

Այսպիսով, փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում․․․

ՀՀ 3-րդ նախագահի հետագա ճակատագիր ևս անորոշ է թվում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին,

որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին՝

մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա,

2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում՝

կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը․․․

Հասարակության մեջ ակտիվ քննարկվում է այն թեման, թե ինչու Սարգսյանի չեն կալանավորել․․․

Այդ, իհարկե, իրավապահների խնդիրն է, և գտնվում է բացառապես նրանց օրենսդրական դաշտում, սակայն մի բան առավել քան ակնհայտն է․․․

Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, ժողովրդի գերակշիռ մասը նույնացնում է․ ասել է թե ոչ մի էական տարբերություն չկա նրանց մեջ․ երկուսն էլ մեղավոր են օրենքի ու մարդկանց առջև․․․

Եվ ամենևին բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը մինչ Ամանոր նույնպես կկալանավորվի, եթե իհարկե դրա իրավական պահանջը լինի․․․

Համացանցում, արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ Քոչարյանը փոքր ինչ մտահոգվել է Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար,

սակայն մյուս կողմից տեսել է դրական կողմ ևս․ մասնավորապես այն, որ հիմա վարչապետ Փաշինյանի դեմ կպայքարեն “ուս ուսի տված”