Սերժ Թանկյանի խոսքը՝ ԱՄՆ-ի Սենատին, ցնցել է ողջ աշխարհը

Հարգելի հայրենակիցներ, վերջապես կատարվեց աշխարհասփյուռ հայերիս իղձերից մեկը․․․․

ԱՄՆ-ի Սենատի կողմիվ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևն, այլևս իրականություն է․․․․

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, ժամեր առաջ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը․․․

Բանաձևն ԱՄՆ-ի սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, նախորդ 3 անգամները տարբեր կոնգրեսականների կողմից այն չէր հասել ընդունման՝ վետո կիրառվելու արդյունքում․․․


Նշենք, որ Մենենդեսը բանաձեւի մյուս համահեղինակի՝  Թեդ Քրուզի հետ միասին ջանք չխնայեց այն Սենատի կողմից ընդունելու համար․․․

Նա բանաձեւը կրկին սենատ էր բերել՝ չնայած նախորդ 3 անգամը վետո կիրառվելու հանգամանքին՝ նշելով, որ պատրաստ է բանաձեւը Սենատին ներկայացնել ամեն շաբաթ՝ մինչեւ որ ամբողջապես կընդունվի․․․

Մենենդեսն իր ամեն ելույթում նշում էր, որ պետք է դատապարտվի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, իսկ պատմական ճշմարտությունը՝ ճանաչվի պաշտոնապես․․․

Եվ ահա, նա ևս հասավ իր և մեզ բոլորիս համար՝ շատ կարևոր այդ նպատակի իրագործմանը․․․

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը․․․

Նա տեղադրել է Հայ Դատի հանձնախմբի՝ ANCA-ի թվիթերյան գրառումն այդ մասին և գրել,

որ պատմական այս իրադաևրձության համար ուզում է շնորհակալություն հայտնել իր տատիկների ու պապիկների անունից․․․

Թանկյանը նշել է, որ պատմական փոփոխություններ կարող են լինել ամբողջ աշխարհում, եթե դրա համար մարդիկ պայքարում են․․․