Սարսափելի է. Կրկին շմոլ գազից թունավորում. ընտանիքի 9 անդամ տեղափոխվել է հիվանդանոց. Ինչպե՞ս են երեխաները…
Lragir.am-ը գրում է.
«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել,
որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ…
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են,
որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից…
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն…
Նախապատրաստվում են նյութեր…