Սատանա կա․ Չեմ կարող այսպես ապրել. Արմավիրում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել

Երեկ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Այգեվան համայնքում: 21-ամյա երիտասարդ տղային հարազատները հայտնաբերել են իրենց դաշտում ծառից կախված․․․

ArmLur.am-ի հետ զրույցում Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը հայտնեց, որ երիտասարդի մեքենան կայանված է եղել դաշտի տարածքում, որի մեջ վերջինս թողել է գրություն․․․

«Շատ շնորհքով, հարգանքով երեխա է եղել: Ամուսնացած էր, ուներ մանկահասակ տղա երեխա: Մահանալուց առաջ գրություն է թողել՝ հետևյալ տողերով.

«Ոչ մեկին չմեղադրեք, չեմ կարող այսպես ապրել, սատանա կա: Հիվանդությունս թույլ չի տալիս շարունակել ապրել…: Անկեղծ ասած էլ չեմ հիշում»,- պատմեց մեր զրուցակիցը․․․

Իսկ, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, Հրաչյա Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ․․․

«Կարծես, թե նա բանակ էլ չի գնացել: Ինչ-որ մի բան կա, բայց մենք դրա մասին չգիտենք»,- ընդգծեց նա․․․