Սաշիկի տղեն՝ հորեղբորը առաջադրված մեղադրանքից հետո սպառնացել է

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ահա՛ այն փաստաթղթի կետերը, որի շուրջ այս պահին տեղի են ունենում բանակցությունները…

1. Առաջին քայլով պետք է հայկական զինված ուժերը դուրս բերվեն ԱՀ և այլ օկուպացված տարածքներից…

2. Պետք է վերադառնան բռնի ուժով տեղահանված ադրբեջանցիները…

3. Արցախը կստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմում, համաձայն այդ երկրի Սահմանադրությանը…

Եվ ձեր ուշադրությունն եմ հրավիրում վերջին նախադասության շուրջ՝ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծում այլ օրակարգերով…

Էն, որ ասում եմ դե յուրե Արցախը հանձնելու գործընթաց է սկսվել, իսկ դուք ասում եք, որ բացառվում է՝

քիչ է մնում կորցնեմ ինքնատիրապետումս և ամենավերջին հայհոյանքները ձեր հասցեին հնչեցնեմ…

Տղերք ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու»…