Սամվել Կարապետյանի փեսան ամուսնացել է․ Ինչպես է արձագանքել դուստրը

Hraparak.am-ը գրել է․

Ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան օրինականացրել է իր հարաբերությունները` ամուսնանալով «Տաշիր գրուպի» միլիարդատեր սեփականատեր Սամվել Կարապետյանի նախկին փեսայի՝ Իգոր Բուլատովի հետ․․․

Մոդելի խոսքով՝ հարսանեկան արարողությունը եղել է բավականին գեղեցիկ ու համեստ՝ զույգի հարազատների ու մոտ ընկերների մասնակցությամբ․

«Ես իմ կյանքում միլիոնավոր հարսանեկան արարողությունների եմ մասնակցել, և, եթե ինձ երբևէ  հարցնեին՝

որն է քեզ համար հարսանեկան իդեալական արարողությունը, ես կպատասխանեի հենց այնպիսի հարսանիքն, ինչպիսին, որ իմն է եղել․․․

Ամբողջ աշխարհում մենք ունենք բազում ընկերներ և քանի որ բարդ է նրանց այս պահին մի տեղում հավաքելը, մենք որոշեցինք նախ զագսավորվել․․․

Այս պահին անմոռանալի հարսանեկան երեկո կազմակերպելու համար ես ուժ չունեմ»,- ասել է Լոպիրյովան․․․

Հիշեցնենք, որ 2019թ․ի փետրվարին ծնվել է զույգի որդին՝ Մարկ-Լեոնելը, ում անվանակոչել են «Բարսելոնայի» ու «Արգենտինայի» ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի պատվին․․․

Հավելենք նաև, որ համացանցում լուրեր են շրջանառվում, որ Կարաետյանի դուստրը ծանր է տարել՝ նախկին ամուսնու, նոր պսակադրությունը