Ռուսшստшնը հшկաահшբեկչшկան գпրծողпւթյուն կիրшկանшցնի՞ Ադրբեջшնում

Lragir.am-ը գրել է․ Մոսկվայում անհանգստությամբ են ընդունում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացաին, ասել է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Ադրբեջանի կողմից առաջին անգամ բացահայտ ու միանշանակ հանդես է գալիս Թուրքիան։ Ղարաբաղում բռնկված զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է գրոհայինների տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից․․․․

ԱՀԾ տեղեկություններով, հակամարտության գոտի ակտիվորեն ժամանում են Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական խմբերի վարձկաններ, ինչպիսին են Ջեբհաթ ան-Նուսրան, Ֆիքրաթ ալ-Համզան, Սուլթան Մուրադը, ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումներ», ասել է նա՝ ավելացնելով, որ խոսքը հարյուրավոր և անգամ հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք հույս ունեն փող աշխատել ղարաբաղյան նոր պատերազմում