Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և հեղափոխական իշխանությունների «ջրերն» այնուամենայնիվ մի առվով չեն հոսում։ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը փակելուց հետո, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր նաև Ռ․ Վարդանյանը, գործարարի և իշխանությունների միջև առաջացած անջրպետն այնքան է խորացել, որ կարծես թե Վարդանյանը որոշել է Հայաստանում դադարեցնել բիզնես գործունեությունը։

Պարզվում է, մոտ մեկ տարի առաջ «ԱմերիաԲանկի» Վազգեն Սարգսյան 2 հասցեում տեղակայված գլխամասային շենքը, որը մոդեռն վերանորգման էր ենթարկել մի քանի տարի առաջ, վաճառվել է Արարատի պահածոների գործարանի սեփականատիրոջը, որը ունի նաև վարկային կազմակերպություն, և այժմ Բանկն այն վարձակալությամբ է օգտագործում։

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել Ամերիաբանկի տնօրենների խորհրդի կազմից։ Ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ նա ցանկանում է հնարավորինս ստվերում մնալ։ Ի դեպ, տնօրենների նոր կազմը հետևյալ տեսքն ունի․ խորհրդի նախագահ`Անդրեյ Մկրտչյան, անդամներ՝ Ռոբերտ ֆոն Ռեկովսկի, Ֆիլիպ Լինչ, Ռիչարդ Օգդոն, Լինդսի Ֆորբս, Տիգրան Դավթյան, Կախաբեր Կիկնավելիձե»,-գրում է թերթը։

Աղբյուրը՝ ArmDay.am