Ռուբեն Հարյապետյանը աննախանձելի վիճակում է հայտնվել․ ՀՐԱՏԱՊ

Քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում էլ այժմ խուզարկություն է իրականացվում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը․․․

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում՝

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրան պատկանող շինություններում․․․

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, և․․․

«Կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ այժմ ստուգումներ են իրականացվում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և,

նրան պատկանող շինություններում»,–ասացին ոստիկանությունից․․․

Հիշեցնենք` մինչ այդ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում․․․

Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ՝

Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր․․․․