Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ զբաղեցրած պաշտոնից ազատման հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվի Շրջակա միջավայրի նախարար։

Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 5-ին Էրիկ Գրիգորյանը ազատվել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախարարի լիազորություններն այս ընթացքում կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը:

Աղբյուրը՝ freenews.am