Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի. ԲԿ տնօրեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի, ներկայումս անցկացվում են հետազոտություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

 

Չարչյանն ասաց, որ մի քան օրից հնարավոր է վիրահատություն իրականացնելը։

Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանը 4-րդ օրն է, որ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: