Ռազմական բժշկի սենսшցիпն ու ցшվոտ բшցшհшյտումը․ Մшհերի մեծ մшսը դրանից էր

«Պատերազմի օրերին մեր զոհերի մեծ մասը եղել են որովայնի ու կրծաքավանդակի վիրավորումներ»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը և հավելեց․․․

Նա հավելեց․ «Ես եղել եմ Ջաբրայիլում, հետո Հադրութում, Ազոխում, Ստեփանակերտում։ Առաջին օրերին բացառապես վիրավորներ էին գալիս միայն վերին և ստորին վերջույթների վնասումներով։ Ինչո՞ւ, որովհետև մեր զորքը կանոնավոր կռվում էր, զինվորները կասկա ու բրոնի ժիլետ ունեին։ Բերեցին ՄՈԲ-ի տղերքին, 28 հազար դրամ արժե էդ բրոնեժիլետն ու կասկեն, ու սկսվեց կոտորածը և․․․

Բոլոր տղերքը գալիս էին արդեն կրծաքավանդակի ու որովայնի ծանրագույն վիրավորումներով, մահերի մեծ մասը դրանից էր։ Մեղադրանք եմ առաջադրում քեզ, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ կասկա ու բրոնեժիլետ չտվեցիր էդ տղերքին»,- նշեց նա ու հավելեց․․․

Տարոն Տոնոյանն ասաց, որ այսօր ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի Երևանում ակցիա անողների թվում ճանաչել է մարդկանց, ովքեր Ստեփանակերտում «պատերի տակ կուճուռած տեղեկանք էին մուրում, որ փախչեն Երևան գան։ Ես պատասխան եմ տալիս, թող գան կանգնեն առաջս»։