ՊՊԳՎ-ն լուծարվում է. Ինչ է առաջարկվում կառույցի 3500 աշխատակիցներին. Մանրամասներ

armdaily.am-ը գրում է.

ArmDaily.am-ի տեղեկություններոով` հերթական տրանսֆորմացիան է տեղի ունենում կառավարման համակարգում…

Լուծարման շեմին է Պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատը, որի աշխատակիցները ոստիկաններ են և ՊՊԳՎ մոտ 3500 աշխատակցի առաջարկվում է մասնավոր ընկերությունում թիկնապահի աշխատանք…

Մեր տեղեկություններով՝ անցած ամսվանից սկսված ՊՊԳՎ ծառայողներին սկսել են մասսայաբար «առաջարկել» աշխատանքից ազատվել ու աշխատանքի անցնել մասնավոր պահպանման ծառայություններում,

մասնավորապես նոր բացված «Էմ Ջի սեքյուրիթի» ընկերությունում, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին…

Ըստ մեր աղբյուրների՝ կառույցի լուծարման պատճառը կառավարության արտաբյուջեներից հրաժարվելու որոշումն է…

Նշենք, որ ՊՊԳՎ ռազմականացված ջոկատը արտաբյուջեով ֆինանսավորվող հիմնարկների շարքին է պատկանում, այսինքն աշխատակիցների աշխատավարձը ձևավորվել է արտաբյուջեից…

Կառավարությունը իր 2018 թվականի նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկման է դրել արտաբյուջեներից հրաժարվելու հարցը: Այս նախագիծն այն ժամանակ օրակարգ չի մտցվել, բայց քննարկումների փուլում է եղել…

Ինչպես երևում է կառավարությունը քննարկումներից անցել է գործողությունների, և սկսել է կրճատել արտաբյուջով ֆինանասավորվող հիմնարկները, մինչդեռ կարելի էր այդ կառույցները դարձնել բյուջեից սնվող և այդքան քաղաքացու գործազուրկ չդարձնել…