ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին շնորհել՝ ՀՀ ազգային հերոսի կոչում

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար․․․

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանատարությամբ հայկական բանակը փառահեղ հաղթանակ է տանում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների բանակների նկատմամբ։ Իհարկե, ցանկացած պատերազմի ամենաարժան հերոսը՝ զինվորն է․․․

Դրանում ոչ մի խոսք։ Ջալալ Հարությունյանը՝ լինելով հրամանատար, զինվորի կողքին կանգնելով բացառիկ ճշգրիտ ու ռազմամարտավարական ֆանտաստիկ հնարքներով, քայլերով ճանապարհ բացեց մեր հերոսների համար։ ՀՀ հարգելի նախագահ, ՀՀ հարգելի վարչապետ, վստահ ենք, որ ձեր որոշումերի մեջ արդեն իսկ կա նման մտահաղացում։ Ջալալ Հարությունյանը, անխոս, պետք է համալրի մեր ազգային հերոսների փառքի գագաթը։ Փառք Հայ զինվորին ու մեր անպարտ բանակին։