Պարզվել է՝ որտեղ է նշում իր ծննդյան օրը Գագիկ Ծառուկյանը. նա Հայաստանում չէ. (ՖՈՏՈ)

armdaily.am-ը գրում է.

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է…

Ծառուկյանն այսօր դառնում է 62 տարեկան…

Համացանցում ԲՀԿ մի շարք գործիչներ շնորհավորել են ԲՀԿ ղեկավարի ծննդյան օրը, շնորհավորանքների հետ տեղադրելով նրա հետ լուսանկարներ…

 

ArmDaily.am-ը կապ հաստատեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ,

պարզելու՝ որտե՞ղ և ինչպե՞ս է նշում ԲՀԿ ղեկավարն իր ծննդյան օրը, որին պատասխան Տոնոյանը նշեց,

որ չի տիրապետում տվյալ տեղեկությանը, միայն նշեց, որ Ծառուկյանն այժմ արտերկրում է…

Նշենք, որ մամուլը շատ անգամներ է գրել, որ Գագիկ Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձն անցկացնում է Դուբայում…

Մամուլը ժամանակին գրել էր, որ ՀՀ պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների հիմնական մասը`

Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանները, Սամվել Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք, հրավիրվել են Ծառուկյանի ծննդյան արարողությանը Դուբայում…