Պարգև Սրբազանի մահվան վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում

«Հարգելի գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։

Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ…

Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը…

Նշենք, որ քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը մահացել է…