Պատասխանատվությունը վերցրի ինձ վրա. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել.

«28 տարի առաջ լինել-չլինելու վտանգի առաջ հայտնված Արցախի երիտասարդ առաջնորդներին հաջողվեց երկու տարուց էլ պակաս ժամանակում ոչ միայն վերադարձնել ամբողջ Ղարաբաղի վերահսկողությունը, այլև շուրջը հուսալի պաշտպանական գոտի ստեղծել ու սկիզբ դնել հաղթանակներին:

Ռ. Քոչարյան. «Պատասխանատվությունը վերցրի ինձ վրա, ստեղծեցի ու գլխավորեցի Պաշտպանության պետական կոմիտեն՝ Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինը՝ արտակարգ լիազորություններով: Հաջողությունն ապշեցուցիչ էր»:

Աղբյուրը՝ arenanews.am